Զաղան կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնարանը գտնվում է Սառնաղբյուր գյուղի հյուսիսային ծայրին` ժայռի մեջ: Պաշտոնական անվանումը Անձավաջուր է։
Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների` Սբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ է ճգնել: Ուխտավայրը ներքուստ եռամաս է:
Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է, որտեղից ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողանում են: Հիմնական սրահին կից ձախակողմյան սրահ կա, որը, ըստ ավանդության,սրբի նշխարն ամփոփող սրբատեղի-գերեզմանն է, իսկ նշխարների վրա հիշատակի քար է դրված:
Տեր Տաթև քահանա Մարուքյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է սրբատեղիի նշանակությանը, ավանդազրույցներին։
«Մարդիկ հավատով ու աղոթքով են գալիս Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի․ այս սրբավայրում հրաշագործություններ են եղել»,- ասում է հոգևորականը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան