Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:56 28-05-2026

Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Օրբանին. հետո Օրբանը գնաց տուն

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել՝ «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»:

Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»:

Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել ասելով «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։

Թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։

Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:

P.S. Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է