Ներքին 3 ամիս առաջ - 21:48 28-05-2026

Ավելի քան 24 մլն. Լիլի Մորտոյի ամուսինը դստեր ծննդյան առթիվ Hermès պայուսակ է նվիրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն, ով վերջերս է մայրացել, շարունակում է վայելել կյանքի ամենագեղեցիկ փուլն ու ամուսնու անսահման շռայլությունը: Սոցիալական հարթակների իր էջերում Լիլին նոր հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպիսի շքեղ նվեր է ստացել ամուսնուց դստեր լույս աշխարհ գալու առթիվ։

Հոլովակում երևում է, որ ամուսինը Լիլիին է նվիրել նորաձևության աշխարհում ամենացանկալի, հազվագյուտ ու դժվար հասանելի բրենդի՝ Hermès-ի բացառիկ պայուսակ: Ուրախալի կադրերին կից մոդելը կատարել է հետևյալ գրառումը:

«Պապայի նվիրածը ... Որոշել է ինձ համար կոլեկցիա հավաքի»,- անկեղծացել է նորաթուխ մայրիկը:

Լիլի Մորտոյի ստացած նվերը Hermès նորաձևության տան ամենահայտնի և լեգենդար կոլեկցիայի ամենահազվագյուտ մոդելներից է։

Սա Hermès Birkin Cargo 25 Ecru-Beige Toile H Canvas and Bai Brun Swift Palladium Hardware մոդելն է: Այն աչքի է ընկնում իր յուրօրինակ կտավե հիմքով, թանկարժեք կաշվե դետալների նրբաճաշակ համադրությամբ և արտաքին ֆունկցիոնալ գրպանիկներով: Այս մոդելը թողարկվել է սահմանափակ քանակով և ներառված է բրենդի լյուքս հավաքածուում:

Հասարակ խանութներից այն գնելն ուղղակի անհնար է. նման պայուսակներ ձեռք բերելու համար հաճախորդները տարիներով հերթագրվում են կամ գնում են հատուկ բարձրակարգ օնլայն հարթակներից:

Բրենդային նվերների պաշտոնական հարթակներում այս մոդելի գինը կազմում է ուղիղ 62.500 դոլար։ Հայկական դրամով այս պայուսակի արժեքը գերազանցում է 24,200,000 դրամը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը