Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 11:24 28-05-2026

Քաղաքացիական հագուստներով զինծառայողներ՝ ՔՊ-ի հավաքին, տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը, 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը խորհրդանշող ազգային տոնը։ Սա համազգային, համապետական նշանակության օր է, որը սովորաբար նշվում է զորահանդեսներով, հրավառություններով, համերգներով ու շքերթներով, քանի որ այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի։

Սակայն, ինչպես պարզվում է, այս տարվա տոնական զորահանդեսը գործող իշխանությունների համար ոչ թե ազգային զարթոնքի ու միասնության խորհուրդ ունի, այլ վերածվել է նեղ կուսակցական՝ ՔՊ-ական «խրախճանքի»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք պաշտոնական հրավեր կամ ծանուցում ստացել են՝ մասնակցելու տոնական միջոցառմանը, թե՞ ոչ։ Պատկերը, մեղմ ասած, զավեշտալի է․ խմբակցության և ոչ մի պատգամավոր տեղյակ չէր որևէ հրավերից։ Ու խնդիրն այն չէ, թե չեն նկատել․ պարզապես չկա՛ որևէ նամակ, որ նկատեն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի բացառիկ տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը քարոզարշավի ընթացքում մինչ այս չի ուղեկցել ամուսնուն հանրային հանդիպումներին, իր շրջապատում հայտնել է, որ քարոզարշավի վերջին օրը ընտանիքը միասնական կհայտնվի բեմում՝ ընդգծելով ընտանիքի աջակցությունը ընտրարշավի եզրափակիչ փուլում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի գործը Բաքվի վերաքննիչ դատարանում չի քննվելու, քանի որ նա սկզբից հրաժարվել էր բողոքարկումից՝ այն համարելով անարդյունավետ։

Սահակյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե Վարդանյանը կարող է ազատ արձակվել կամ արտահանձնվել Ուկրաինա, իրականությանը չեն համապատասխանում։ Նրա գնահատմամբ՝ դրանք կարող են լինել պետական մակարդակով ուղղորդվող հակաքարոզչական տեղեկություններ։

«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրությունների մասնակից ֆավորիտ ուժի` «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի, մինչ այս պահն անհասկանալի պահվածք է որդեգրել՝ ընտրությունների հետ կապված։

Նրա շրջապատից վստահեցնում են, որ առայժմ հրահանգ չեն ստացել՝ կոնկրետ ում օգտին են աշխատելու։

Մեզ ասացին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող օբյեկտների աշխատողներին, սակայն դեռեւս չեն ասում, թե դա ինչ նպատակ է հետապնդում։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր կառույց՝ Ազգային ժողովը, ուղղակի անտերության է մատնված՝ հնարավոր չի լինում նիստ գումարել՝ քվորումի բացակայության պատճառով։

Ազգընտիրները զբաղված են նախընտրական քարոզարշավով։ Մինչդեռ խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները, եւ օրենսդիր աշխատանքի կոչված պատգամավորները պարտավոր են գոնե հերթական նիստերին մասնակցել։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։

Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն:

Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։

«Հրապարակ» թերթը գրում է. Ի տարբերություն հայաստանաբնակ օրենքով գողերի, որոնցից շատերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները եւ առաջիկա ընտրություններից առաջ «ընտրական տասովկաների» մեջ են, նրանց ռուսաստանաբնակ կոլեգաներն արմատական են տրամադրված Արցախ հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու Փաշինյանի մասով եւ ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Նրանք իրենց հետ փոխկապակցված անձանց հորդորում են՝ չընտրել Փաշինյանին:

ՀՀ իրավապահներին հրահանգ է իջեցվել՝ ամեն կերպ խոչընդոտել դրան: Օրերս հայտնի դարձավ, որ նրանց թիրախում է հայտնվել Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցը, որի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, հետախուզում հայտարարվել։ Ասում են՝ նրան մատնել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հանգրվանել է Գորիսում եւ կազմակերպում է ՔՊ-ի տեռորը տեղի բնակչության նկատմամբ, որ գոհացնի Փաշինյանին:

Մեզ ասացին, որ օրենքով գողին գաղտնալսել են եւ դրա հիման վրա են հարուցել վարույթը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան