Ներքին 3 ամիս առաջ - 14:41 27-05-2026

Արթիկում պաշտոնյաները քարոզում են, բայց արձակուրդ ձևակերպել է միայն քաղաքապետը․ ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին հայտնում է, որ Արթիկում համայնքային ու վարչական ռեսուրսը բացահայտ կերպով ներգրավված է նախընտրական քարոզարշավում, մինչդեռ պաշտոնապես արձակուրդ ձևակերպել է միայն Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը։ Ըստ ահազանգի՝ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքային ժամերին զբաղված են քարոզչական աշխատանքներով։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Փաստորեն, քարոզարշավի համար ժամանակ կա, իսկ հանրության հարցերին պատասխանելու՝ ոչ։

Oragir.News-ը վերջին օրերին բազմիցս ահազանգեր է ստացել, որ Արթիկում նախընտրական գործընթացը ընթանում է սկանդալների, ճնշումների և բազմաթիվ խախտումների ֆոնին։ Բնակիչների խոսքով՝ համայնքում ձևավորվել է վախի ու ահաբեկման մթնոլորտ։ Մարդկանց ակնարկում են, թե «պետք է ճիշտ կողմնորոշվել», հակառակ դեպքում կարող են խնդիրներ ունենալ աշխատանքի, սոցիալական կամ համայնքային հարցերի հետ կապված։

Ընդ որում, շատերը հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել՝ ասելով. «Շառից-փորձանքից հեռու»։ Ահազանգող քաղաքացիների փոխանցմամբ՝ վարչական ռեսուրսը ոչ միայն ներգրավված է քարոզարշավում, այլև պետական ու համայնքային լծակները բացահայտ ծառայեցվում են քաղաքական նպատակների։

Ըստ նրանց՝ Արթիկում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ պարզապես վախենում են բարձրաձայնել տեղի ունեցողի մասին։ Մինչ իշխանությունները խոսում են «ազատ ու արդար ընտրություններից», Արթիկից ստացվող տեղեկությունները բոլորովին այլ իրականություն են նկարագրում։ Քարոզարշավին ներգրավվածների թվում, ըստ ահազանգերի, անգամ Անան Ոսկանյանի վարորդն է՝ հայտնի «Վինո» մականունով։

Oragir.News-ը ներկայացնում է համայնքապետարանում աշխատող պաշտոնյաներին՝ քարոզարշավ իրականացնելիս։



Նառա Մարուքյան քաղաքապետարանի աշխատակից



Վարդան Մակեյանը` Արթիկի քաղաքապետի տեղակալ և քաղաքապետի վարորդը` «Վինոն»



Գայանե Աղաքարյանը` համայնքային միջոցառումների կազմակերպիչ



Գյուլվարդ Սահակյանը` գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ



Ժաննա Ասատրյան ՔՊ-ի թեկնածու, ավագանու անդամ



Սևակ Պետոյանը` համայնքապետի օգնական



Գյուղերի դպրոցների ուսուցիչներ



Անի Գոքորյանը` կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության բաժնի առաջին կարգի մասնագետ


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ