Ձեռագրերը ավելին են պատմում մարդու մասին, քան առաջին հայացքից կարելի է ենթադրել։
Oragir.News-ի տաղավարում ձեռագրաբան Նինա Մեսրոպյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ի՞նչ է ձեռագիրը, ինչպե՞ս է այն ազդում մարդու կյանքի, մտքի, մտավոր ունակությունների վրա։
Ձեռագիրը հուշում է, թե ինչ հուզական վիճակ է ունեցել գրողը՝ գրելու պահին։
Մասնագետը նաև պատմեց, որ հնարավոր չէ կեղծել ձեռագիրը, քանի որ ցանկացած դեպքում այն հուշում է, թե ով է հեղինակը։