Ներքին 3 տարի առաջ - 13:32 02-03-2023

Քաղաքապետը 3 տարի փոխվարչապետ չի աշխատել․ Ավինյանը պատասխանեց՝ ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել

Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, իսկ բոլոր հարցերն ինքն է քննարում, լուսանկարներում հենց ինքն է երևում։

«Հաշվի առնելով կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ, շատ լավ պատկերացնում եմ ինչպես են աշխատում նախարարությունները, ինչպես է աշխատում կառավարությունը։ Քաղաքապետը կառավարություն չի աշխատել, չի եղել փոխվարչապետ 3 տարի հենց այս շենքում և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսներից։ Մենք արդյունավետություն ենք ապահովում»,- ասաց Ավինյանը։

Դիտարկմանը, որ այսքան ժամանակ կառավարության նիստին երբ հրավիրվել է Երևանի քաղաքապետը, երբեք չի աշխատել կառավարությունում, բայց դա երբեք խնդիր չի եղել, որ հենց քաղաքապետը հրավիրվի նիստին, Ավինյանն արձագանքեց․ «Հիմա եթե նկատում եք, կառավարության նիստին շատ ավելի շատ հարցեր են գալիս քաղաքապետարանի նախաձեռնությամբ և դա որոշակիորեն փոխկապված է նաև այն հանգամանքի հետ, որ մեխանիզմներընքաղաքապետարանի մեր թիմով մի քիչ ավելի լավ ենք պատկերացնում»։

Լրագրողի դիտարկմանը, որ վերջերս հրապարակված սոցհարցումով վարկանիշային իր դիրքով զիջում է Հրաչյա Սարգսյանին և Հայկ Մարությանին, Տիգրան Ավինյանը նախ քմծիծաղ տվեց, հետո ասաց․ «Ես չեմ խոսում, ես գործում եմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի