ՀՀ կառավարությունը նախաձեռնում է ՀԷՑ–ի օտարման գործընթացը, հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Մայիսի 25-ին լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար ՀԷՑ բաժնետերերի կողմից ընկերության 100% բաժնետոմսերի՝ կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։
«Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,– գրել է Պետրոսյանը։