Մամուլ 3 տարի առաջ - 08:11 18-11-2022

«Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնում․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջիկա օրերին «Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան: Հայտարարության նախագիծ են պատրաստել, որը պետք է ընդունվի։ «Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել են Ադրբեջանի օրենսդիրները։

ԱԺ ընդդիմությունն իր թեզերն է շեշտելու բանակցային գործընթացի վերաբերյալ եւ առաջարկելու է բանակցային գործընթացում արձանագրել Հայաստանի կարմիր գծերը։ Սա պատասխան քայլ է լինելու Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե իշխանության ու ընդդիմության դիրքորոշումները նույնն են, քանի որ ինքը դեռ անցած տարվա հունվարին է ընդունել ռուսական առաջարկները, որի անկյունաքարային կետն է՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Քրիստինե Վարդանյանը հաստատեցին արտահերթ նիստ հրավիրելու մտադրությունը, սակայն օրակարգը չմանրամասնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում