Ներքին 4 ամիս առաջ - 23:32 25-05-2026

ՔՊ-ի հանրահավաքին Գյումրիի Վարդանանց հրապարակը կրկին կիսադատարկ էր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Վարդանանց հրապարակը հերթական անգամ մնաց Նիկոլ Փաշինյանի համար որպես անհաղթահարելի նշաձող։

Վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա հանրահավաքը կրկին չկարողացավ ապահովել այն բազմամարդությունը, որը իշխանությունը որերորդ անգամ փորձում է ցույց տալ Գյումրիում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանի թիմը փորձում է լցնել Վարդանանց հրապարակը։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել համերգային ծրագրեր, մշակութային միջոցառումներ, կիրառվել են պետական ու կուսակցական լայն ռեսուրսներ, սակայն հրապարակը այդպես էլ չի ունեցել այն մարդաշատ տեսքը, որը իշխանությունը կցանկանար ներկայացնել հանրությանը։

Նույնիսկ Գյումրի ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունը ամբողջությամբ չլցրեց հրապարակը։ Մինչդեռ երբ նախորդ տարի հոկտեմբերին կալանավորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Վարդանանց հրապարակում տեղի ունեցած հավաքը բառացիորեն լեփ-լեցուն էր։

Այդ օրը հրապարակում հավաքված մարդկանց քանակը անհամեմատ ավելի մեծ էր, քան վերջին շրջանում իշխանության կազմակերպած ցանկացած միջոցառման ժամանակ։ Վարչական և կազմակերպչական մեծ ռեսուրսների ներգրավումն ինքնին չի երաշխավորում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։

Իսկ Գյումրիում անցկացվող հերթական հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանությունը, չնայած իր տրամադրության տակ եղած հնարավորություններին, դեռևս չի կարողանում ապահովել Վարդանանց հրապարակի լիարժեք լցվածությունը։

Վարդանանց հրապարակը շարունակում է մնալ այն քաղաքական չափանիշը, որի միջոցով գյումրեցիները գնահատում են քաղաքական ուժերի իրական հանրային աջակցությունը։

Ֆոտոշարք։


Անահիտ Չալիկյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան