Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 16:01 24-05-2026

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է հարված հասցնել երկրին՝ օգտագործելով «Օրեշնիկ» համակարգը։

Նա պնդել է, որ այս տեղեկատվությունը ստացվել է ուկրաինական հետախուզությունից։

Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին ուշադիր արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և անհրաժեշտության դեպքում ապաստան գտնել։

«Մենք հնարավորինս լավ ենք պատրաստում մեր օդային պաշտպանությունը և արդարացիորեն կարձագանքենք ռուսական ցանկացած հարվածի»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Կիևում ԱՄՆ դեսպանատունը նույնպես զգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում հնարավոր լայնածավալ հարձակման մասին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները