Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:40 06-11-2023

Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ԱՄՆ-ին լուրջ հարված հասցնել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին սպառնացել է ԱՄՆ-ին լուրջ հարված հասցնել, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և հրադադար չհաստատի Գազայի հատվածում։

Այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Մեր խորհուրդն է ամերիկացիներին՝ անհապաղ դադարեցնել պատերազմը Իսրայելի և Պաղեստինի միջև, ինչպես նաև ապահովել հրադադարը, այլապես Միացյալ Նահանգները լուրջ հարված կստանա»,- ասել է նա։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդի պայքարին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել