Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 12:25 22-03-2026

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին՝ որպես պատասխան ԱՄՆ-ի նմանատիպ գործողությունների` հաղորդել է Reuters գործակալությունը։

«Եթե հարձակումներ իրականացվեն Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի դեմ, տարածաշրջանում ԱՄՆ-ին պատկանող ողջ էներգետիկ ենթակառուցվածքը կդառնա թիրախ»,- ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Միացյալ հրամանատարության հաղորդագրության մեջ։