Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 17:07 24-05-2026

Մի գործարք մեզ կապեց. ով է Լիլիթ Գալստյանի խորհրդավոր ընտրյալը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երեկ համացանցում իսկական իրարանցում էր առաջացրել հայտնի և տաղանդավոր պրոդյուսեր Լիլիթ Գալստյանի անձնական կյանքի մասին նորությունը: Լիլիթը սոցիալական էջերում կիսվել էր չափազանց տպավորիչ ու ուրախալի մի հոլովակով, որտեղ երևում է, թե ինչպես է իր ընտրյալը մատանին դնում նրա մատին:

Հետևորդներն ու լրատվամիջոցները միանգամից շտապեցին եզրակացնել, որ պրոդյուսերը նշանվել է, սակայն իրականում ամեն ինչ մի փոքր այլ է:

Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հետաքրքիր մանրամասները:

Մեզ հետ զրույցում Լիլիթը նախ հստակեցրեց տարածված լուրերը՝ նշելով, որ համացանցում հայտնված արարողությունը դեռևս պաշտոնական նշանադրությունը չէ. «Սա ոչ թե նշանադրություն է, այլ ավելի շատ սիրո խոստովանություն՝ մինչև կլինի օրինական արարողությունը: Եթե լիներ բուն նշանադրությունը, այն անպայման կլիներ նախապես պլանավորված և մեր բոլոր հարազատների ու մտերիմների ներկայությամբ»։

Պրոդյուսերը պատմեց, որ իրենց ծանոթությունը եղել է լիովին պատահական ու սկսվել է աշխատանքային հարթակում: Նրանք պետք է ունենային գործնական հանդիպում, որը զանազան պատճառներով անընդհատ ձգձգվում էր: Ի վերջո, երբ հաջողվել է պայմանավորվել ու հանդիպել՝ կոնկրետ գործարքի շուրջ քննարկումներ ունենալու համար, ամեն ինչ փոխվել է: Հանդիպումից հետո երեկոյան սկսված նամակագրությունն այդպես էլ չի ավարտվել:

«Մի գործարքը մեզ կապեց, և մենք, կարելի է ասել, հավետ պայմանագիր կնքեցինք»,- նշեց Լիլիթը:

Խոսելով իր կողակցի և նրա թողած տպավորության մասին՝ Լիլիթն անկեղծացավ, որ իր տեսակի մեջ բավականին ամուր բնավորություն ունի, բայց այս հարաբերություններում ամեն ինչ այլ է. «Ես բնավորությամբ պինդ մարդ եմ, բայց նրա կողքին ինձ իսկական աղջիկ եմ զգում»:

Իսկ թե ով է խորհրդավոր ընտրյալը, պրոդյուսերը դեռևս փակագծերը լիովին չբացեց: Նա միայն նշեց, որ սիրելին երկար տարիներ եղել է պետական աշխատող, իսկ թե ներկայումս ինչ գործունեությամբ է զբաղվում, առայժմ նախընտրում է պահել գաղտնի: Թամարա Քալանթարյան