Ներքին 11 ամիս առաջ - 22:42 13-09-2025

ԿԳՄՍՆ-ն Լիլիթ Գալստյանի հարցերն անպատասխան է թողել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրին է անդրադարձել․

«Այս օրերի քաոսում (իսկ վերջին շրջանում բոլորն են այդպիսին) գրեթե աննկատ անցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առնչությամբ «շրջադարձային», կասեի՝ «պատմական», իմ կարծիքով՝ կազմաքանդիչ մի որոշում։

Փոխվեց ԳԱԱ կարգավիճակը։

1943թ․ հիմնադրված, մեր իրականության մեջ ահռելի դերակատարություն ունեցող, Հայաստանը համաշխարհայնորեն նշանային դարձրած Գիտությունների Ազգային Ակադեմիան, այսուհետ կդառնա հիմնադրամ, և օրերս քպ-ի կողմից քվեարկված օրենքով (մենք դեմ ենք քվեարկել) կիրականացնի միայն փորձագիտական և խորհրդատվական գործունեություն։

ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցերս մնացին անպատասխան և անհստակ.

ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում։

Ի՞նչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընկած այս որոշման հիմքում։

ԳԱԱ ինստիտուտների հետագա գործունեության հետ կապված ի՞նչ տեսլական և նպատակադրումներ ունի կառավարությունը։

Խոսել եմ ԳԱԱ մի քանի ինստիտուտների տնօրենների հետ, որոնք այս որոշման մանրամասներից և դրան հետևող քայլերից տեղյակ չէին։

Հ․Գ․- ԳԱԱ բարեփոխումներին դեմ չեմ, բայց ինչո՞ւ քանդել մի բան, երբ հստակ չէ, թե ինչ եք ստանալու դրա դիմաց և ինչպես։

Իմ բոլոր կասկածները հիմնավոր են։ Մեկ օրինակ․ հիշում եք Աշտարակի չոլերում հանդիսավոր բացված Ակադեմիական քաղաքի ֆալշ ստարտը․․․․ հիմա մեկ այլ վայրում ահռելի միջոցներով այլ «ծրագիր» է իրականացվում «դպրոց կառուցել չիմացող» և հուշարձանների նորոգումը վանդալիզմի վերածող միջավայրում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ