Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 16:30 22-01-2026

Եթե ինձ վիրավորում են՝ ես պատասխանում եմ․ Արամ Ավետիսյանը՝ Լիլիթ Գալստյանի հետ միջադեպի մասին

«Ես Հանրապետության հրապարակի տարածքում, եթե չեմ սխալվում՝ այդ փողոցը Վարդանանցն է, այդտեղ անցում կա, ես ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում էի՝ Իշխան Սաղաթելյանից, Դաշնակցությունից։ Ինձ հարց էին տվել՝ ի՞նչ ես կարծում, ես ասացի՝ ով օրենք ա խախտել միանշանակ պիտի մոտ ապագայում կալանավորվի։ Ինքը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը), ձախ կողմից եկավ, ինձ ասաց՝ «այ նիկոլական վիժվածք, դու ո՞վ ես, որ Իշխան Սաղաթելյանին կալանավորես»։

Ինքը, քանի որ կոլոտ ա, թեքվեցի, որ հասկանամ՝ էդ ով ա։ Չհասկացա, մտածեցի՝ կարող ա ինձ հե՞տ չի։ Ասացի՝ ի՞նձ հետ ես դու տիկին, բա՝ հա։ Տեղում ասացի՝ վիժվածքը դու ես»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արամ Ավետիսյանը՝ անդրադառնալով օրերս իր և Լիլիթ Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Նշենք՝ օրերս Ավետիսյանը մի տեսանյութ էր հրապարակել, որում նա վիճում էր Լիլիթ Գալստյանի հետ, ապա տեսանյութին կից գրել, թե «բոլոր ընդդիմադիր գործիչների տեղը Սովետաշենի աղբանոցն է»։

Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը ասել էր, որ Ավետիսյանն իրեն հետապնդել է, սպառնալիքներ հնչեցրել՝ համոզմունք հայտնելով, որ խոսքը ընդդիմադիր գործիչների նկատմամբ թիրախավորված և համակարգված վարքագծի մասին է։

Արամ Ավետիսյանը նշեց՝ սկզբում չի ճանաչել Լիլիթ Գալստյանին, և միայն այն պահին է մտաբերել նրան, երբ կինը հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր է։

«Ինչպե՞ս կարող եմ ես մարդուն հետապնդել, երբ ինքը գալիս է իմ հետևից, հավասարվում ինձ և վիրավորում։ Տարածքում կան տեսախցիկներ, որոնք դա ֆիքսել են։ Ես պատրաստ եմ, այդ տեսագրությունները պիտի ուսումնասիրվեն»,- նշել է նա։

Ավետիսյանը նաև անդրադարձել է իր կողմից հրապարակված տեսանյութին՝ պնդելով, որ այն սկսվում է այն պահից, երբ Գալստյանը հարվածում է իր հեռախոսին։ Նրա խոսքով՝ այդ պահին պատգամավորը հեռացել է։

«Տեսանյութում հստակ երևում է՝ նա մոտենում է, խփում հեռախոսիս և հեռանում։ Սա արձանագրված փաստ է»,- ասել է նա։

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ինքը չի հետապնդել պատգամավորին և սպառնալիքներ չի հնչեցրել նրա հասցեին։ Նա շեշտում է, որ միջադեպը չի կարող դիտարկվել որպես հետապնդում, քանի որ, իր պնդմամբ, հենց Գալստյանն է շարժվել իր ուղղությամբ։

Ըստ Ավետիսյանի՝ դեպքի վայրում եղել են վկաներ, այդ թվում՝ լրագրող, իր ընկերը և անձինք, ովքեր լսել են հեռախոսային խոսակցությունը։

«Եթե պետք լինի, բոլորը պատրաստ են ցուցմունք տալ։ Սա միայն իմ խոսքը չէ»,- ընդգծել է նա։

Դիտարկմանը, որ իր խոսքն անհարիր է եղել կնոջ հասցեին, Ավետիսյանը նշեց, որ քաղաքական դաշտում սեռային տարբերակում չի ընդունում։

«Քաղաքական դաշտում կին ու տղամարդ չկա, կա գաղափարների բախում։ Եթե ինձ վիրավորում են, անկախ նրանից՝ կին է, թե տղամարդ, ես պատասխանելու եմ»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ