Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 11:31 24-05-2026

Ավտովթար` Արմավիրի մարզում. բախվել են 3 «Mercedes»-ներ. կա վիրավոր

Երեկ` մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահին, ժողովրդին հայտնի «33» գազաբենզալցակայանի մոտ բախվել են Երևանի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 45-ամյա Մեսրոպ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված