Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 10:42 24-05-2026

Թևանյանի նկատմամբ կարովի «իրավական» գործընթացը պղպջակի նման պայթելու է. «Մայր Հայաստան»

Դատարանը օրվա ռեժիմի պատվերով քաղաքական անհիմն, անհեթեթ, խայտառակագույն որոշում կայացրեց՝ 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին: Այս ամենը խոսում է այն մասին, որ ընդդիմադիր ազգային ուժերի պայքարը տալիս է ցանկալի արդյունք, իշխանությունները, իրենց պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղակի ջղաձգումներիմեջ են, ուղղակի խռխռացնում են, և շատ լավ հասկանում են, որ քարոզարշավի ամեն օրը մոտեղնում է իրենց գահավիժումը և իրենց անկումը:

Այս մասին ասում է «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:

«Ակնհայտ է նաև, որ նախընտրական քարոզարշավում Անդրանիկ Թևանյանը հանրության կողմից արժանանում է լավ ընդունելության և իր գործունեությամբ նխշպաստում է ընդդիմադիր հակաիշխանական գործընթացների գեներացմանը»,- նշել է նա:

Սուքիասյանը նշել է, որ չնայած այս ամենին՝ «Մայր Հայաստանի» գործունեությունը անխափան շարունակվելու է:

Հարգելի քաղաքացի, միացիր, որ փոխենք էս գահավիժումը, միացիր, որ փոխենք էս խայտառակ և ամոթալի ընթացքը, միացիր, որ փոխենք մեր երկրի ճակատագիրը»,- ուղերձով դիմել է նա:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում