Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 17:17 23-05-2026

Դիլիջանում «Mitsubishi Pajero»-ն մխրճվել է արգելապատնեշների ու ծառերի մեջ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Դ․-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին ու ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Կորյուն Փիրումյանը։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: