Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 20:58 22-05-2026

Թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին

Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:10-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: