Ներքին 1 ամիս առաջ - 20:13 22-05-2026

Շնորհավորում եմ, իմ սեր. Արման Ասատրյանի նշանածը ԱՄՆ-ում ավարտել է համալսարանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ասատրյանների երաժշտական մեծ գերդաստանի ներկայացուցիչ, լեգենդար Արամ Ասատրյանի թոռը՝ երիտասարդ և տաղանդավոր երգիչ Արման Ասատրյանը, սոցցանցերի իր էջերում կիսվել է մեծ ու հպարտալի նորությամբ:

ԱՄՆ-ում բնակվող երգչի գեղեցկուհի նշանածը՝ Լիդիա Ավագյանը, հաջողությամբ ավարտել է համալսարանական բարձրագույն կրթությունը:

Արմանն անձամբ ներկա է գտնվել ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկի մեծ դահլիճում կայացած շրջանավարտների պաշտոնական ու շքեղ հանդիսությանը և հուզիչ կադրեր հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում: Հրապարակված կադրերում Լիդիան ներկայացել է շրջանավարտի ավանդական կապույտ թիկնոցով և քառանկյուն գլխարկով:

Արարողության ամենահուզիչ պահին, երբ Լիդիան բեմից ձեռքով է արել սիրելիին, Արմանը տեսանյութին կից արել է ջերմ գրառում. «Շնորհավորում եմ, իմ սեր»:

Արարողությունից հետո արված համատեղ լուսանկարում զույգը պարզապես փայլում է երջանկությունից։ Լիդիայի գրկում հսկայական ու շքեղ ծաղկեփնջեր են։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն