Ներքին 1 ամիս առաջ - 09:00 22-05-2026

110.000 դոլար` տրանսպորտային ծախսեր․ եվրոպական գագաթնաժողովը և սուտ աղմուկը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի կազմակերպման ծախսերի թեման ակտիվ քննարկման առարկա է դարձել։ Մամուլն այս մասին մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հյուրերի կեցության համար Երևանի կենտրոնում գտնվող 12 հյուրանոցների հետ կնքված պայմանագրերի շրջանակում ծախսված շուրջ 46 հազար դոլարը ներկայացնելով որպես «ահռելի» գումար։

Սակայն պաշտոնական փաստաթղթերն ու գնումների տվյալները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս։ Օրինակ՝ պաշտոնական գնումների փաստաթղթերում երևում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում «Բաս Սերվիս Գրուպ» ՍՊԸ-ն 2025 թվականի մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել է 43 միլիոն 176 հազար դրամի պայմանագիր։

Դրամի և դոլարի հարաբերակցությամբ սա կազմում է ավելի քան 110 հազար ԱՄՆ դոլար, այսինքն այս գումարը ծախսվել է միայն ավտոմեքենաների վարձակալության համար։



Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ եթե պայմանագրի ընդհանուր արժեքը փաստացի գերազանցում է 110 հազար դոլարը, ապա ինչո՞ւ է հանրությանը ներկայացվում միայն «46 հազար դոլարի» թեզը։



Պայմանագրի բովանդակությունն էլ բավական հստակ է։ Խոսքը վերաբերում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում բարձր մակարդակի պատվիրակությունների սպասարկմանը։ Գնման առարկան ներառում է Toyota Camry ավտոմեքենաների վարձակալությունը, Toyota Land Cruiser ամենագնացների տրամադրումը, վարորդներով VIP փոխադրումները, պաշտոնական պատվիրակությունների տեղափոխումը։

Այսինքն՝ առկա է ոչ թե անհետացած գումարի, այլ կոնկրետ ծառայությունների պետական գնում։



Փաստաթղթերից երևում է նաև, որ գործընթացն ունեցել է մրցակցային բաղադրիչ։ «ԱՐՍՇԻՆ 91 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, օրինակ, ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ պահանջվող ապահովումները չներկայացնելու պատճառով։ Նշենք, որ «Բաս Սերվիս Գրուպ» ՍՊԸ Հայաստանում և Վրաստանում ուղևորափոխադրումներ, ավտոբուսների, միկրոավտոբուսների և մեքենաների վարձույթ իրականացնող տրանսպորտային ընկերություն է: ՍՊԸ-ի սեփականատերը Ռոբերտ Ծառուկյանն է։

Նրա անձնական կամ ընկերության էջերում Արցախից կատարված հրապարակումները ուշադրության են արժանանում օգտատերերի կամ լրատվամիջոցների կողմից։



Այսպիսով՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպչական ծախսերի շուրջ բարձրացված աղմուկն առնվազն ուռճացված էր։ Ծախսված 110 հազար դոլարը ներառել է ծառայությունների մի ամբողջ փաթեթ, սակայն այն հանրությանը ներկայացվել է հատվածական, որն էլ տարընկալումների առիթ է դարձել։




Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով