Ներքին 4 ամիս առաջ - 23:24 20-05-2026

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ Սրբազանի նամակ-ուղերձը

Իմ շատ սիրելի ժողովուրդ, սիրելի հարազատներ, հայրենատեր մարդիկ, նվիրյալներ,
Շնորհակալ եմ նախ ԱԱԾ-ի դիմաց ձեր ինքնաբուխ սիրո դրսևորման համար, որի մասին տեղեկացա իմ պաշտպանի, պատգամավորների և ԶԼՄ-ների միջոցով:

Կալանավայրից նամակ-ուղերձ է հղել Բագրատ արքեպիսկպոկոս Գալստանյանը։

«Ձեր ձայներն իմ սրտում հազարապատիկ են արձագանքում։

Շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին՝ Հովհաննես Խուդոյանին և Տաթևիկ Սողոյանին երեկ կեսգիշերին այցելելու և նաև ձեր շնորհավորանքները փոխանցելու համար։

Շնորհակալ եմ բոլոր ազնիվ գրությունների համար, որոնցում գրվածները պաշտպանիս ու նվիրյալ հայի՝ Սերգեյ Հարությունյանի միջոցով հասան ինձ։ Աստված բազմապատիկ զորացնի բոլորիդ։

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ Ազատագրված Հայրենիք և Ավետյաց Երկրի կյանքի կոչում… «Նախ փնտրեցեք արքայությունը և այն ամենը ավելիով կտրվի ձեզ»։

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»,- նշել է բարձրաստիճան հոգևորականը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան