Միտք 4 տարի առաջ - 10:19 18-02-2022

Հայաստանն իրականացնում է թուրքական երազը

Հայաստանի վարչապետը կառավարության նիստում ոգևորված, ջեք-փոթ բռնածի զվարթ հրճվանքով խոսում է Հայաստանը խաչմերուկ դարձնելու գործնական լուծումների մասին: Հյուսիս-հարավ մայրուղուն ավելանում է Արևելք-արևմուտք մայրուղին, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանի հետ: Այդպես Հայաստանը դառնում է մեկմեկու հատող երկու մեգանախագիծ մայրուղիների խաչմերուկ: Հայաստանը՝ թուրքական մայրուղի և թուրքական խաչմերուկ: Գործարկվելու է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, ինչի վերջնական նպատակը, ըստ մասնագետների վերլուծության, Նախիջևանի միլիտարիզացիան ու ռազմական սնուցումն է, որը տեղավորվում է Թուրքիայի մեծ շահի մեջ։

Իսկ Թուրքիայի մեծ շահի մեջ մտնում է Հայաստանը՝ որպես թրքախոս տարածքները միավորող մայրուղի կամ խաչմերուկ: Սա ամենաքիչն է, որին Հայաստանի իշխանությունների թեթև ձեռամբ այսօր հասնում է Թուրքիան: Իսկ հետևողականորեն հետապնդվող սույն շահը իրական ու շոշափելի դարձնելը թուրքական աշխարհի, թրքալեզու ժողովուրդների դարից երկար ձգվող երազանքն է: Եվ մենք այսօր այդ երազն իրականություն ենք դարձնում՝ ոգևորված ու եռանդուն պատրաստակամությամբ: 100 տարի առաջ այդ երազը քնահարամ եղավ՝ շնորհիվ մեր գիտակցական կամքի. Նժդեհն ու սյունեցին թույլ չտվեցին: Իսկ այսօր մեր չգիտակցված անկամությունը ոչ միայն թույլ է տալիս, այլև դառնում ենք մայրուղի՝ թուրքական մեգանախագիծ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Հայաստանն այսօր իշխանական մակարդակով, պետականորեն դարձել է թուրքական շահի սպասավոր: Թրքահպատակությունը պետական քաղաքականություն է Հայաստանում՝ և՛ արտաքին, և՛ ներքին: Երկրի ներսում այդ կամավոր ինքնահանձնումը՝ որպես թուրքական երթևեկի տարածք, պարտադրվում է հասարակությանը, և հաշտվողականությունը որպես այլընտրանք չունեցող տարբերակ ներարկվում: Հայկական իշխանությունները թուրքական իշխանությունների ուղղակի գործընկերն են՝ Հայաստանը, որպես խոչընդոտ, չեզոքացնելու և գործիք դարձնելու թուրքական աշխարհի համար:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան