Դերասանուհի Մարի Պետրոսյանը դիմել է ոճային կտրուկ կերպարանափոխության՝ կրկին վերադառնալով իրեն մեծ ճանաչում բերած կերպարի արտաքինին։
Դերասանուհին որոշել է հրաժարվել կարճ սանրվածքից և վերականգնել «Ազիզյանները» սիթքոմում իր հերոսուհուն բնորոշ երկար վարսերը, ինչը մեծ արձագանք է գտել նրա երկրպագուների շրջանում։
Երկրպագուներից շատերը նշում են, որ երկար վարսերն ամենից շատն են սազում դերասանուհուն և հիշեցնում են սիրված հեռուստանախագծի հաջողված օրերը։
Թե ինչով է պայմանավորված ոճի այսպիսի փոփոխությունը՝ պարզապես գարնանային տրամադրությամբ, թե՞ առջևում նոր ու հետաքրքիր նախագիծ կա, դերասանուհին դեռևս չի մանրամասնում։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան