Ներքին 2 ամիս առաջ - 14:15 19-05-2026

Ամբողջ ազգն է Փաշինյանին կասկածում․ նրա վարքագիծը նորություն չէ․ Զարուհի Փոստանջյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ինչ որ անեմ՝ կիմանաք, իհարկե։ Թե ինչու ինձ հիշել՝ պետք է իրեն հարցնեք։ Ինչ կասկածեմ այդ մարդու վրա․ տեղից ոտով-գլխով կասկածելի անձնավորություն է: Բոլորն են կասկածում, մի ամբողջ ազգ է կասկածում, ես ինչպե՞ս չկասկածեմ։ Սա ինքնին կասկածելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախառն արտահայտություններին, որոնցում կառավարության ղեկավարը նաև իրեն էր թիրախավորել և վիրավորել։

Նշենք՝ նախօրեին Արաբկիրում քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ընդդիմությանը, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանին, վերջինիս անվանել «ծախու»։ «Զարուհի՛, Ռոբերտին ու Սերժին ծախված ստահա՛կ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես։ Էժան, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ…։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք։ Դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով՝ տանեք դեպի պարտություն»,- ասել էր նա։

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ Փաշինյանի թիրախում միայն ինքը չէ, այլ նաև բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ։

«Ինքը մենակ ինձ չի թիրախավորել։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անուններն էլ է տվել։ Երևի մի քիչ էլ շարունակի՝ ուրիշներին էլ կհիշատակի»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք զղջո՞ւմ է, որ ժամանակին պաշտպանել է Փաշինյանի շահերը, Փոստանջյանը պատասխանեց, որ երբեք նրա շահերը չի պաշտպանել։

«Ես նրա շահերը չեմ պաշտպանել, հանդես եմ եկել որպես իրավապաշտպան։ Այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էի, և իմ լիազորությունների շրջանակում կարող էի այցելել քրեակատարողական հիմնարկ։ Կարող էի չգնալ, բայց գնացել եմ, որովհետև որևէ մարդ իրավունք չունի խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու»,- նշեց նա։

Փոստանջյանի խոսքով՝ Փաշինյանի ներկայիս վարքագիծը նոր երևույթ չէ։

«Իհարկե, միշտ նույն մարդն է եղել։ Իշխանությունը նման ձևով չի փոխում մարդուն։ Երբ նա քաղաքականության մեջ էր, ես դեռ այն ժամանակ ասել եմ, որ իր տեղն այդ դաշտում չէ։ Նրա քաղաքական հայացքներն ու կերպարը նոր չեն։ Դա մշտապես հայտնի է եղել»,- ասաց նա։

Փաստաբանը խորհուրդ տվեց անդրադառնալ նաև Փաշինյանի ավելի վաղ հրապարակումներին ու գրքին․

«Վերցրեք իր՝ որպես վարչապետ հրատարակած գիրքը, կարդացեք, կհասկանաք՝ ով է եղել»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաշինյանը քննադատել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ում հետ հաճախ ասոցացվում էր քաղաքական ճանապարհի սկզբում, Փոստանջյանը հրաժարվեց մեկնաբանել նրանց հարաբերությունները։

«Այդ մասով պետք է Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը պատասխանի։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ ծրագրային կամ քաղաքական գործընթացների չեմ մասնակցել։ Ավելի մտերիմ և գործնական շփումներ ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- ասաց նա։

Փոստանջյանը տեղեկացրեց, որ միանշանակ հակադարձելու է Նիկոլ Փաշինյանին։

«Իհարկե կհակադարձեմ։ Իսկ ինչ պետք է ասել՝ արդեն ասել եմ, որի համար անգամ դատապարտվել եմ։ Կարող եք դատական ակտը բացել»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում