Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:36 18-05-2026

Մարդ, որ ասում էր՝ 3 միլիոն վարչապետ կա երկրում, կորցրել է իր ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով:

Նա անդրադարձել է ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` այսօր Արաբկիրում արձանագրած վիճաբանություններին` նշելով, որ նա չափազանց լկտի, անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր քաղաքացիների նկատմամբ և հարձակվել անհետ կորած հերոսի քրոջ վրա։

«Ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել։ Նրա անգամ 20 օր իշխանության մնալը վտանգավոր է մեր երկրի համար, որովհետև մեր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում նա։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ տղամարդու կերպարը»,– ասում է Կարապետյանը:

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ: Մարդ, որ ասում էր՝ 3 միլիոն վարչապետ կա երկրում, կորցրել է իր ինքնատիրապետումը»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ