Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:02 16-04-2024

Ամենաշատը կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը կորցրեց ինքնատիրապետումը

Քիչ առաջ ավագանու նիստում իրավիճակը կտրուկ թեժացավ։

Մանուկ Սուքիասյանը, նկատի ունենալով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին, ասաց․ «Մի հատ այս աղբը մաքրեք հա էստեղից, հերիք եղավ, մի հատ ձեր հաճախորիդն կարգի հրավիրեք, շան նման հաչում է»։

Այնուհետև ավագանու անդամները փոխադարձ վիրավորանքներ սկսեցին հասցնել միմյանց, ինչից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը կորցրեց ինքնատիրապետումը․

«Մի հատ լռություն, մի հատ հանգստացե՛ք սաղդ, ձեր չափերն ու սահմանները լրիվ անցել եք, կոռեկտության սահմանները պահեք։ Պարոն Սուքիասյան, խոլերան շները, սա ի՞նչ է։ Եթե խոսենք նախկին իշխանությունների մասին ում կաբինետներից հանել դուրս են շպրտել ու մենք չէ, ժողովուրդը, դուք ձեր ականջները կտեսնեք ապագայում, իշխանություն չեք տեսնի»։

Սուքիասյանն էլ պատասխանեց․ «Մի ավագանի դուք եք, մի ավագանի մենք, էսօր քաղաքապետ եք վաղը կարող է չլինեք։ Ինչ ասել եմ՝ ի պատասխան Անի Խաչատրյանի եմ ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից