Ներքին 5 ամիս առաջ - 21:34 18-05-2026

Գյումրիի որոշ թաղամասեր վերածվել են աղբավայրի․ աղբը օրերով չի հավաքվում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի մի շարք թաղամասերում աղբահանության խնդիրը շարունակում է բնակիչների դժգոհության պատճառ դառնալ։ Oragir.News-ին դիմած քաղաքացիների փոխանցմամբ՝ որոշ հատվածներում աղբամանները օրերով չեն դատարկվում, ինչի հետևանքով կուտակված աղբը լցվում է փողոցներ ու բակեր՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ։



Խոսքը հատկապես վերաբերվում է ծայրամասային թաղամասերին։ Բնակիչներն ահազանգում են, որ տհաճ հոտն ու հակասանիտարական պայմանները անհարմարություններ են առաջացնում ինչպես անցորդների, այնպես էլ բնակիչների համար։ Նրանց խոսքով՝ աղբամանների շուրջ հաճախ կարելի է տեսնել թափառող կենդանիների, իսկ քամու պատճառով աղբը տարածվում է ամբողջ տարածքով։

«Արդեն սովորական է դարձել, որ աղբը մի քանի օր չի հավաքվում։ Երբեմն աղբամաններն այնքան են լցվում, որ մարդիկ ստիպված աղբը կողքն են թողնում»,- դժգոհում են բնակիչները։

Քաղաքացիները նշում են, որ խնդիրը հատկապես նկատելի է քաղաքի որոշ ծայրամասային թաղերում, որտեղ, ըստ նրանց, աղբահանությունն իրականացվում է անկանոն։



Բնակիչների համոզմամբ՝ քաղաքի մաքրությունն ու սանիտարական վիճակը պետք է լինեն առաջնահերթություն, հատկապես զբոսաշրջային սեզոնի ակտիվացման պայմաններում։

«Գյումրին ուզում են ներկայացնել որպես զբոսաշրջային քաղաք, բայց մարդիկ ամեն օր աղբի սարերի կողքով են անցնում։ Սա արդեն պարզապես անփութություն չէ, այլ քաղաքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,- ասում է Քնարիկ Մկրտչյանը։

Այս իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքի առօրյա ու տարիներով կուտակված խնդիրները միայն խոստումներով չեն լուծվում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում