Ներքին 5 ամիս առաջ - 17:15 18-05-2026

Ատում եմ այդ օրը. Էլեն Ասատրյանի գրառումը՝ կյանքի ամենացավոտ կորստի մասին

Դերասանուհի Էլեն Ասատրյանը սոցիալական հարթակների իր էջերում հանդես է եկել անդառնալի կորստի մասին պատմող չափազանց հուզիչ ու սրտակեղեք խոստովանությամբ։ Մայիսի 17-ը դերասանուհու ընտանիքի համար դարձել է ամենածանր օրերից մեկը. նրանք կորցրել են իրենց հավատարիմ ու սիրելի չորքոտանի ընկերոջը, ում ցավն ու կարոտը Էլենը, ինչպես ինքն է նշում, մինչ օրս կրում է իր ներսում։

Էլենը հրապարակել է տողեր՝ նկարագրելով այն ներքին դատարկությունը, որն առաջացել է սիրելի կենդանու հեռանալուց հետո.

«Ատում եմ մայիսի 17-ը, որը դարձավ իմ կյանքի ամենամռայլ, ամենատխուր, ամենադատարկ օրը… Ես կորցրեցի իմ ընտանիքի անդամին, ով հայտնվել էր մեր տանը, երբ ես 15 տարեկան էի։ Մեր տունն էլ առաջվանը չէ, դատարկ է, տխուր ու ամեն անկյուն հիշողություններով լցված։ Դժոխային կարոտն արդեն խեղդում է, իսկ գիտակցումը, որ էլ երբեք չեմ տեսնելու, էլ երբեք չեմ գրկելու, թաթիկները չեմ շոյելու՝ ֆիզիկապես ու հոգեպես տապալում են ինձ»։

Դերասանուհին անկեղծացել է, որ շուրջ 14 տարի իրենց կողքին եղած հավատարիմ ընկերոջ բացակայության հետ համակերպվելն անհնար է, և ինքը պատրաստ էր ամեն ինչի նրա կյանքը փրկելու համար.

«Գրեթե 14 տարի, մտովի պատկերացնելով նրա չլինելը, ես միշտ չեմ զսպել արցունքներս ու մխիթարվել եմ՝ ասելով. «Դեռ շա՜տ ժամանակ կա»։

Հիմա, արցունքների օվկիանոսում խեղդվելով ու մեծ վշտով, հույս ունեմ, որ ինքը երջանիկ էր մեր ընտանիքում։ Փափուկ ամպիկներ եմ մաղթում քեզ դրախտում՝ իմ սեր, իմ անսահմանություն, իմ կարոտ, իմ ցավ, իմ ուրախություն, իմ առաջին ու, հավանաբար, վերջին շուն… Ես ոչինչ չէի խնայի ու չէի խնայում, որ դու ապրես: Ցավոք, կյանքն ունի օրենքներ, իսկ ես հրաշագործ չեմ: Աշխարհում չկան խոսքեր, որ նկարագրեն իմ սերը քո հանդեպ ու վիշտը, որը ես ապրում եմ ու դեռ երկար պիտի ապրեմ…»։

Շատերը, ովքեր նույնպես անցել են կենդանիների կորստի միջով, շտապել են զորակցել ու սփոփանքի խոսքեր հղել Էլենին՝ նշելով, որ չորքոտանի բարեկամները դառնում են ընտանիքի լիարժեք անդամներ, և նրանց հեռացումը թողնում է անբուժելի վերքեր։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից