Ներքին 5 ամիս առաջ - 12:41 18-05-2026

Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաև կնատյաց է. Քրիստինե Վարդանյան

Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին։

Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, որի բարձաստիճան սպա եղբայրը պատերազմի անհետ կորածներից է, մոտեցավ նրան և ասաց, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանից մի քանի րոպե պահանջվեց հավասարակշռությունը կորցնելու համար։ Նա անվերջ գոռում էր, սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։

Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չտվեց, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից