Ներքին 10 ամիս առաջ - 23:48 30-11-2025

Անխուսափելի է լինելու զայրույթը, անարդարության զգացումը, գուցե նաև հիսաթափությունը շատերից․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2019 թ. այս օրերին ՀՅԴ երիտասարդականը պահանջում էր Արայիկ Հարությունյանի հարժարականը։ Այդ շրջանում հենց այդ թեման վերածվեց գլխավոր քաղաքական օրակարգի։

Ու հենց այդ ֆոնին մի խումբ (նախկին)դաշնակցական երիտասարդներ հայտարարություն տարածեցին իբր ՀՅԴ-ում իրենց նկատմամբ գործադրվող ճնշումների, կամքին հակառակ գործողություններ անելու պարտադրանքների մասին։

Ձեռագիրը ճիշտ նույնն էր։ Երիտասարդնեը պնդում էին, որ իրենք դա անում են հանուն Դաշնակցության, որ դաշնակցական արժեքներ կրողները հենց իրենք են, որ մյուսներն այդ արժեքները ոտնահարողներն են, կամ վախենում են խոսել։

Ճիշտ նույն պատկերն էր. մարդիկ, ովքեր ամենաքիչը կարող էին խոսել արատավոր երևույթներից, դարձել էին այդ երևույթների դեմ պայքարի առաջամարտիկները։

Մարդիկ, ովքեր երբեք համարձակություն չէին ունեցել ներքին քննարկումներում կարծիք արտահայտել, հանրայինի եթերում նույն Պետրոս Ղազարյանի դիմաց նաստած, անմեղ գառան կերպարով խոսում էին վեհ արժեքներից ու ժողովրդավարությունից։

Ու, ի՞նչ եղավ արդյունքում։ Ոչինչ, բացարձականապես ոչինչ։

Եղավ ժամանակավոր աղմուկ, հիմա դուք նրանց անուններն անգամ չեք կարող հիշել, թեև նրանք տևական ժամանակ իշխանական ալիքների գլխավոր աստղերն էին։ Հետո այդ երիտասարդների կյանքը շատ «պատահականորեն» լավացավ, շատերն, էլի շատ «պատահականորեն», տեղավորվեցին աշխատանքի քպ-ականների մոտ՝ կառավարությունից մինչև աժ, խորհրդականներից՝ մինչև օգնականներ։

Ի՞նչ եղավ դաշնակցությանը՝ Դաշնակցությունն ականազերծվեց։ Ճիշտ գնահատեց իրավիճակը, որ դա կուսակցության գիծը փոխելու, կուսակցությունը Փաշինյանին հարմար գծի մեջ տեղավորելու նպատակով իրականացված հարձակում է, կուսակցությունը միավորվեց այդ հարձակումը կանխելու դեմ ու հաղթահարեց այն ավելի ուժեղացած ու ամրապնդված դուրս գալով իրավիճակից։

Այս տարիներին նման այլ օրինակներ ևս հաղթահարել ենք, բոլորն էլ ունեցել են նույն վախճանը։
Նույնն է հիմա եկեղեցու պարագայում։

Հիմա թշնամական ամենաինտենսիվ հարվածների փուլն է, մեր եկեղեցու վրա եկող ամենամեծ ալիքը, որին պետք է դիմանալ։ Ամենակարևորը՝ ձևավորել իմունիտետ իշխանական քարոզչական հարվածների դեմ, թույլ չտալ, որ այդ քարոզչական թեզերը ազդեն մեզ վրա։

Այս շրջանում անխուսափելի է լինելու զայրույթը, անարդարության զգացումը, գուցե նաև հիսաթափությունը շատերից։ Բայց գուցե սա անխուսափելի ճանապարհ է հենց հաղթանակի համար»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից