Համացանցի ամենասիրված բլոգերներից մեկի՝ Աննա Մինիոնի կյանքում շուտով տեղի է ունենալու ամենակարևոր ու հիշարժան իրադարձությունը։ Այսօր կայացել է նրա նախահարսանեկան խնջույքը, որից հրապարակված էքսկլյուզիվ ու տպավորիչ կադրերը ողողել են սոցիալական հարթակները՝ արժանանալով հետևորդների մեծ արձագանքին։
Աննայի նախահարսանեկան երեկոն աչքի է ընկել յուրահատուկ ջերմ մթնոլորտով, նրբաճաշակ ու գեղեցիկ ձևավորմամբ և, իհարկե, անդադար պարերով ու տոնական բարձր տրամադրությամբ։ Այս խնջույքը ոչ միայն աղջկական հավաքույթ էր, այլև պաշտոնական ազդարարումը մոտ օրերս սպասվող մեծ ու շքեղ հարսանեկան արարողության։
Սոցցանցերում տարածված տեսանյութերն ու լուսանկարները կարճ ժամանակում հավաքել են բազմաթիվ հավանումներ ու հարյուրավոր մեկնաբանություններ։ Երկրպագուներն ու ընկերները չեն խնայել ջերմ խոսքերը՝ ապագա հարսնացուին մաղթելով հետաքրքիր նախապատրաստական օրեր և երջանկություն ընտանեկան կյանքում.
«Աննա ջան, անհամբեր սպասում ենք հարսանիքիդ կադրերին, ամենագեղեցիկ ու դրական բլոգերը»,– գրել են օգտատերերը։