Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 09:00 17-05-2026

Գեոպոլիտիկ որոշո՞ւմ, թե՞ Թրամփին հաճոյանալու քայլ․ ինչու արգելվեց իրանցիների հավաքը Երևանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանի կողմից մերժվել է Իրանի քաղաքացի՝ Հոսսեյն Սոտուդե-Գանի կողմից հավաք անցկացնելու դիմումը։

«Տեղեկացնում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման կարգի դեմ ուղղված տեղի ունեցող իրադարձությունների մասին. Խնդրում եմ թույլ տալ ԻԻՀ դեսպանատան դիմացի այգում (Բուդաղյան 1 հասցե) ս/թ 16/05/2026 - ժամը 13:00-15:00 ընկած ժամանակահատվածում անցկացնել հավաք մասնակիցների քանակը նախատեսվում է մոտ 500 հոգի. Հավաքի ժամանակ կօգտագործվեն պաստառներ, ցուցանակներ, զոհված անձանց լուսանկարներ»,- նշված է դիմումում՝ հղում անելով ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածը, որը երաշխավորում է խաղաղ և առանց զենքի հավաքներ կազմակերպելու իրավունքը։



Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցչի սույն թվականի մայիսի 11-ի համապատասխան որոշման, արգելել է ԻԻՀ քաղաքացի Հոսսեյն Սոթուդեհ Գանի կողմից 2026 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմացի այգում հավաքի անցկացումը:


Այս համատեքստում առանցքային հարցադրումը հետևյալն է. արդյոք քաղաքապետարանի կիրառած սահմանափակումը բխե՞լ է ներքաղաքական կարգուկանոնի և անվտանգության գնահատումից, արդյոք այդ որոշումը եղե՞լ է ծայրահեղ անհրաժեշտ և համաչափ, թե՞ իշխանությունները պարզապես գնացել են իրավունքի հեշտ արգելափակման ճանապարհով։

Ո՞րն է եղել այն դրդապատճառը, որը գերակայել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների ազատության իրավունքին, և արդյոք արգելքի որոշումը չի ստեղծում վտանգավոր նախադեպ եղբայրական իրանցի ժողովրդի իրավունքների սահմանափակման տեսանկյունից:

Չի բացառվում, որ հավաքի արգելքն իրականում պայմանավորված է եղել արտաքին քաղաքական ազդեցություններով, ինչը կարող է դիտարկվել որպես վտանգավոր գեոպոլիտիկ որոշում։ Քաղաքական շրջանակներում արդեն հնչում են գնահատականներ, թե այդ քայլը կարող էր տեղավորվել նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին կամ արևմտյան քաղաքական ազդակներին հաճոյանալու տրամաբանության մեջ։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով