Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 13:42 16-05-2026

Վայելում եմ վերջին օրերը. բլոգեր Օվսաննա Խաչատրյանի նոր լուսանկարները՝ ծննդաբերությունից առաջ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինչպես արդեն հայտնել էինք, բլոգեր Օվսաննա Խաչատրյանը շուտով մայրիկ է դառնալու։ Նա և ամուսինը պատրաստվում են լույս աշխարհ բերել իրենց առաջնեկին՝ արու զավակին, և այդ հրաշքին սպասելուն մնացել են հաշված օրեր։

Օվսին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է նոր, չափազանց նուրբ ու էսթետիկ լուսանկարներով՝ ցուցադրելով կլորացած փորիկը։ Հրապարակմանը կից ապագա մայրիկը կատարել է կարճ, բայց խորհրդանշական գրառում. «Վայելում եմ հղիության վերջին օրերը»։

Նոր կադրերը րոպեների ընթացքում արժանացել են բլոգերի բազմահազարանոց լսարանի ուշադրությանը։

Մեկնաբանությունների դաշտը ողողվել է սիրո խոստովանություններով և ջերմ խոսքերով։

Հետևորդները շտապել են քաջալերել և թեթև ընթացք մաղթել Օվսիին կյանքի այս ամենակարևոր պատասխանատու փուլից առաջ։

Օվսաննան հղիության ողջ ընթացքում շարունակել է ակտիվ լինել, կիսվել իր զգացողություններով ու խորհուրդներով, իսկ հիմա նրա երկրպագուները շունչները պահած սպասում են փոքրիկի ծննդյան բարի լուրին։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան