Ներքին 5 ամիս առաջ - 21:07 15-05-2026

Մարալիկցի ուսուցիչը դասերի ժամերին զբաղված է ՔՊ-ի քարոզով. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին դիմած քաղաքացին ահազանգում է, որ Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկը, ըստ նրա, դասերի ընթացքում քաղաքական քարոզչությամբ է զբաղվում և աջակցություն հայտնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ահազանգի համաձայն՝ խոսքը անգլերենի ուսուցիչ Արմենուհի Հարությունյանի մասին է։ Քաղաքացին պնդում է, որ ուսուցչուհին ոչ միայն դրական է արտահայտվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին, այլև, նրա խոսքով, փորձում է նմանակել անգամ վարչապետի ժեստերն ու խոսելաձևը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արմենուհի Հարությունյանի որդին՝ Արտուշ Հարությունյանը, աշխատում է Մարալիկի մարզային քննչական վարչությունում՝ որպես քննիչ, իսկ դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, աշխատում է Անիի համայնքապետարանի աշխատակազմում։

Տեղեկությունների առնչությամբ Oragir.News-ի լրագրողը փորձել է կապ հաստատել Արմենուհի Հարությունյանի հետ՝ վերջինիս դիրքորոշումը ներկայացնելու նպատակով։ Սակայն ուսուցչուհին, պարզաբանում ներկայացնելու փոխարեն, արգելափակել է լրագրողի էջը։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան