Ներքին 1 տարի առաջ - 15:20 14-11-2024

Չեմ նայի՝ ո՛չ դաս, ո՛չ էս մեկ․ Սիսիանի ՔՊ ավագանու անդամ ուսուցչուհին թքած ունի դասերի վրա

Սիսիանի ավագանու նոյեմբերի 8-ին կայացած նիստը, որը վարում էր նորանշանակ համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, պարզապես խայտառակություն էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Սիսիանի մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ նորանշանակ ՔՊ-ական համայնքապետն ընդամենը դրածո է, որի բոլոր գործողությունները համաձայնեցվում են երեկ ԱԺ-ում մի կերպ ելույթ ունեցող ՔՊ-ական պատգամավոր, Սիսիանի բնակիչ Կարեն Համբարձումյանի հետ։

Ավագանու նոյեմբերի 8-ի նիստում 14-րդ և 15-րդ հարցերը վերաբերում էին Սիսիան խոշորացված համայքնում հանքերի շահագործման թույլտվություն տալուն։ Դրա վերաբերյալ դեռ նախկին համայքնապետ, ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի պաշտոնավարման օրոք հանրային լսումներ են եղել, այնուհետև Հակոբջանյանը դրական եզրակացություն է տվել, որն էլ դարձել է թիմակիցների կողմից թիրախավորվելու և պաշտոնին հրաժեշտ տալու պատճառ։

«Բազալտի, ավազի, շեբենի հանքեր են, որոնք պատկանում են ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, դրա համար էլ կողմ չեն քվեարկում։ Դրածո համայնքապետին կոնկրետ հրահանգ է տրվել, նա էլ կատարում է, ի դեպ՝ իրենց թիմակցին՝ նախկին համայքնապետին, հենց այս հիմքով էին հանել, որ դրական եզրակացություն է տվել։

Հանրային լսում արվել էր, դրական եզրակացությունը տրվել էր, գնացել էր համայնքապետարանի բնապահպանության հանձնաժողով, հանձնաժողովը դրական կարծիք էր տվել, արդեն պետք է ավագանին քվեարկեր, բայց նոյեմբերի 8-ի ավագանու նիստի ժամանակ նախկին ՔՊ-ական համայքնապետի տված դրական եզրակացությանը սրանք դեմ քվեարկեցին։ Հիմա նորից պետք է հանրային լսումներ անցկացնեն, ինչը աբսուրդ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նորաթուխ համայնքապետ Հովսեփ Առաքելյանն այս հարցերի վերաբերյալ նման միտք է արտահայտել ավագանու նիստի ընթացքում.

«Հանրային լսում է եղել, հանրային լսման վրա եկել է ավագանու նիստ, բայց հիմա մեզ մոտ ձևաչափ ենք փոխել, խմբակցությունով որոշել ենք, որ այսուհետ ցանկացած հանք կլինի, ինչ կլինի, մինչև չգնանք բնակավայր, բնակիչներին չտեսնենք, վարչական ղեկավարներին չտեսնենք, խնդիրները հասկանանք, մենք ոչ մի բան կողմ չենք քվեարկելու…»։

Սիսիանի ավագանու նոյեմբերի 8-ին կայացած նիստում աչքի է ընկել նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամ, Սիսիանի ավագ դպրոցի ուսուցիչ Նախշուն Յազուլյանը։ Վերջինս պնդել է, որ հանրային լսումների մասին իրեն անձամբ տեղյակ պահեն, որպես ավագանի ինքն անպայման ուզում է մասնակցել.

«Ես ավագանի եմ, սկզբում հրավիրում էիք հանրային լսումներին։ Թող ասեին՝ այստեղ հանրային լսում կա, Ձեզ հարմա՞ր է։ Ես նման հարցերում չեմ նայի՝ ոչ դաս, ոչ՝ էս մեկ, էն մեկ, կգնամ»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան