Ներքին 2 ամիս առաջ - 17:42 15-05-2026

Հայրիկի կրկնօրինակն է․ Լիլի Մորտոն և ամուսինը ցույց են տվել փոքրիկ Ավրորայի դեմքը

Ինչպես արդեն հայտնել էինք, մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի և նրա ամուսնու՝ Վադիմ Չանգլյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը, ում անվանակոչել են Ավրորա։

Փոքրիկի ծննդաբերությանը ներկա է եղել նաև Լիլիի ամուսինը՝ Վադիմը, ով ողջ ընթացքում աջակցել է սիրելիին։ Նա սոցիալական հարթակներում կիսվել է բացառիկ ու հուզիչ տեսանյութերով և լուսանկարներով՝ հետևորդներին թույլ տալով դառնալ իրենց կյանքի ամենակարևոր պահի մասնակիցը։

Ի տարբերություն շատ հայտնիների, ովքեր երկար ժամանակ թաքցնում են երեխայի դեմքը, Լիլին և Վադիմն արդեն ցույց են տվել փոքրիկին։

Համացանցում ակտիվորեն քննարկվում է այն փաստը, որ Ավրորան անչափ նման է հայրիկին։

«Հայրիկի կրկնօրինակն է» «Իսկական տիկնիկ»,– գրել են հարյուրավոր հետևորդներ՝ իրենց բարեմաղթանքներն ուղղելով նորաթուխ ծնողներին։

Հիշեցնենք, որ Լիլի Մորտոն հղիության ողջ ընթացքում բավականին ակտիվ էր սոցցանցերում՝ պարբերաբար կիսվելով իր զգացողություններով և գեղեցիկ ֆոտոշարքերով, իսկ այժմ պատրաստվում է վայելել մայրության բերկրանքը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը