Արտաքին 3 ամիս առաջ - 23:49 13-05-2026

Լիբանանը կարող է հետաձգել Իսրայելի հետ բանակցությունները հրադադարի խախտման պատճառով

Լիբանանյան պատվիրակությունը քննարկում է մայիսի 14-15-ին Վաշինգտոնում Իսրայելի հետ կայանալիք բանակցությունները հետաձգելու հարցը, եթե Լիբանանի տարածքում բոլոր ռազմական գործողությունները չդադարեցվեն։

«Asharq al-Awsat» թերթի փոխանցմամբ՝ բանակցային խմբի ղեկավար Սայմոն Քարամը ամերիկացի միջնորդներին զգուշացրել է այս մասին։

«Լիբանանը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և հրադադարի համաձայնագրի պահպանումը առաջնահերթություն է տալիս ցանկացած այլ հարցի քննարկմանը»,- թերթի փոխանցմամբ ասել է Քարամը։

Լիբանանցի դիվանագետը մտահոգություն է հայտնել Լիտանի գետից հյուսիս գտնվող Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք ոչնչացնում են այնտեղի բնակավայրերը և ստիպում բնակիչներին լքել իրենց տները Նաբաթիե նահանգում և Արևմտյան Բեքաա շրջանում։

Թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը, իր հերթին, համապարփակ ճնշում է գործադրում, որպեսզի օրակարգում ներառվի իրանամետ շիա «Հըզբոլլահ» աշխարհազորի լիակատար զինաթափումը, որը շարունակում է հարձակումներ իրականացնել օկուպացիոն ուժերի դեմ։

Մայիսի 8-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը հայտարարել է, որ մայիսի 14-15-ին Լիբանանա-իսրայելական բանակցությունների երրորդ փուլը կստեղծի «շրջանակ»՝ երկարատև խաղաղության և անվտանգության, Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիակատար վերականգնման, սահմանների սահմանազատման և մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ համաձայնագրերի համար։

Ապրիլի 14-ին Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների առաջին փուլից հետո համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանում ապրիլի 17-ից սկսած հրադադար հաստատելու վերաբերյալ։ Ապրիլի 23-ի երկրորդ փուլից հետո հայտարարվել է հրադադարի երեք շաբաթով երկարաձգման մասին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին