ԱՄՆ-ի և Իրանի միջև «թյուրըմբռնում» կա, և Վաշինգտոնը չի համաձայնվել, որ Լիբանանը ներառվի հրադադարի մեջ, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե Իրանը ցանկանում է թույլ տալ, որ այս բանակցությունները ձախողվեն Լիբանանի պատճառով, որը նրանց հետ որևէ կապ չունի, դա, վերջին հաշվով, նրանց ընտրությունն է։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, բայց դա նրանց ընտրությունն է»,- նշել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։
Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերանայել իր պահանջները Իրանի նկատմամբ՝ ուրանի հարստացումից հրաժարվելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրական ձևով բանակցի։