Դերասան Կարեն Հովհաննիսյանի և նրա նախկին կնոջ՝ Մանեի բաժանումից հետո, Մանեն կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նա սոցիալական էջերում մի նոր տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է բավականին էմոցիոնալ և խորհրդանշական մակագրությամբ։
Հոլովակում Մանեն բացահայտ խոսում է ներքին ապրումների և կուտակված զգացմունքների մասին։
Կադրերին կից նա արել է հետևյալ գրառումը. «Պիտի գոռամ, մեջս կուտակվել ա... Մի՛ վախեցեք էմոցիաներն արտահայտել»:
Այս խոսքերը շատ հետևորդներ ընկալել են որպես ուղերձ՝ կապված վերջին շրջանում նրա կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և անձնական դրամայի հետ։ Հրապարակումն անմիջապես արձագանք է գտել համացանցում։ Շատ կանայք իրենց զորակցությունն են հայտնել Մանեին՝ նշելով, որ ներքին ազատությունը և սեփական ապրումները չթաքցնելը հոգեբանական մեծ ուժի նշան են։ Մեկնաբանություններում օգտատերերը խրախուսում են նրան լինել ամուր և անցնել առաջ։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան