Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 շաբաթ առաջ - 09:55 13-05-2026

ՔՊ-ում լայվի մարաթոն է, Կճոյանը նոր «սխոդկա է» արել, Հակակոռուպցիոն կոմիտեում լարված են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում պետական համակարգն արդեն փաստացի լծված է քաղաքական գործընթացներին։ Նախարարները տարբեր ձևաչափերով ներգրավված են քարոզչական արշավներում, մարզային այցելություններում ու քաղաքական ակտիվության մեջ, հիմնականում արձակուրդում են։ Տարբեր գերատեսչություններում գործում են ժամանակավոր կառավարման ռեժիմով։

Այս օրերին Լենա Նանուշյանն է իրականացնում առողջապահության նախարարի ժամանակավոր պարտականությունները։

Ասել է թե՝ առողջապահության համակարգի ղեկավարումը վստահվել է մի պաշտոնյայի, որի շուրջ իշխանության ներսում ու հանրային դաշտում վաղուց հարցեր են կուտակվել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դիմելով վարդենիսցիներին, ուրախալի լուր է հայտնել, ըստ որի կայացել է Ծովակ-Վարդենիս 9 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը։

Նախընտրական շրջանում նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստից զրկված դիտարկել հնարավոր չէ։ Այս ֆոնին ուշագրավ է հիշել Գյումրիի դեպքը։ Մարտուն Գրիգորյանի հորը նախորդ տարի Գյումրիում ձերբակալեցին փողոցում «շեբեն» լցնելու համար։ Նրա ընտանիքի շուրջ իշխանական և մերձիշխանական դաշտում ամիսներ շարունակ շրջանառվում էին մեղադրանքներ, թե ընտրություններից առաջ «շիբին» է բաժանվել կամ ասֆալտապատման խոստումներ են հնչել։ Գրիգորյանն էլ հրապարակային պնդել էր, որ փորձ է արվել իրեն վարկաբեկել՝ «ընտրակաշառք բաժնողի» պիտակ կպցնելով։

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է հունիսի 1-5-ը վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը․ մտադիր են այստեղ կազմակերպել օրենքով սահմանված նախընտրական բանավեճերը։

Ընդ որում, քննարկվում է, որ բանավեճեր անցկացնելու են ոչ միայն 19 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, այլ նաեւ՝ տարբեր ոլորտների շուրջ ու անգամ կին թեկնածուների միջեւ։

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված: Բոլորը մրցում են, թե օրվա ընթացքում ով ավելի շատ լայվ կմտնի ու ցույց կտա իր կատարած քարոզչական աշխատանքները։

Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ովքեր իր հետ շրջեն Երեւանի համայնքներով ու մարզերով, բայց դա չի նշանակում, թե մյուսները կարող են «դիվանին պառկել» ու սպասել հունիսի 7-ին: Զգուշացրել է. Ով որտեղ կարող է, պետք է քարոզարշավ անի, ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու ըստ այդմ գնահատելու է ընտրություններից հետո։

Թերեւս, սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ական մարզպետները, համայնքապետերն ու պատգամավորները, անգամ նրանք, ովքեր անցողիկ տեղերում չեն, կաշվից դուրս են գալիս` առավոտ, լույսը չբացված, լայվ են մտնում, ցույց տալիս, թե ինչ հերոսական քարոզարշավ են անում իրենց համայնքներում։

«Իրավունք» թերթը գրում է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Նիկոլին վստահեցրել է, թե Գորիսում ՔՊ-ի հաղթանակը այլընտրանք չունի։

Տեղեկության համաձայն, «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը թող մյուս քաղաքներում աշխատեն», — ՔՊ աղբյուրների փոխանցմամբ ասել է Առուշանյանը անձամբ Փաշինյանին, ով մի այլ կարգի շնորհակալ է եղել համայնքապետին։

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավերին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, իրենց տիրադավերի վոժդ հռչակած Նավասարդ Կճոյանը կիրակի օրը «սխոդկա է» արել եւ վերջիններիս ասել, որ ժամանակն է ակտիվանալ.

«Սրանից լավ առիթ չի լինելու, Կաթողիկոսի Կարապետրանին այցելելը պետք է մեր օգտին օգտագործենք, ախպեր ինչ անենք էս մի քսան օրը պիտի անենք, մնացածը Դուք ընտրեք»,-ըստ լուրերի ասել է վերջինս տիրադավ եղբայրներին։

Այն իմաստով, որ եթե Վեհափառի այցը ցույց տվեց, թե եկեղեցին աջակցում է ընդդիմությանը, ապա հիմա տիրադավները պետք է «ապացուցեն», թե այդպես չէ. Իրենք Փաշինյանի կողքին են:

Ձեզ գուցե հետաքրքրի