Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:19 24-03-2026

Միրզոյանը՝ բոյկոտված, Կճոյանը՝ դեպրեսիայի մեջ, Փաշինյանի կոշտ զրույցը ՔԿ նախագահի հետ․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են:

Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։

Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի եւ բացի իր «դավթարները», թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։

Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։

Գուցե այսկերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյա՞նը չէ խաղաղության կնքահայրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերջին շաբաթներին ներկայացվում է որպես պետական կառավարման մշակույթի նոր դրսևորում՝ շարունակական կրթության օրինակ։ Սակայն նրա վարքը ՀՀ քաղաքացիների հետ շփման մեջ հակադրվում է կրթված մարդու վարքին։

Կիրակի օրը Երևանի մետրոյում քարոզարշավի ընթացքում լարված և կոշտ զրույց ունեցավ նա արցախցի մի կնոջ՝ Արմինե Մոսիյանի հետ՝ նրան մեղադրելով երկիրը թողնել, փախչելու մեջ։ Ուշագրավն այս իրավիճակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրթվում է, վերապատրաստվում։ Հետաքրքիր է՝ նրան ի՞նչ են սովորեցնում ակադեմիայում, որ չի հասկանում՝ ինչպես դրսևորի իրեն հանրային տիրույթում։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ, ով նշել է, որ տեղյակ չէ կատարվածիս ու հավելել, որ ամբողջը ընթանում է նորմալ մթնոլորտում, ընդմիջման ժամին շատ բարյացակամ շփվում են մեկը մյուսի, խմբի անդամների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ՝ առավել «կառավարելի» ձևաչափով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը՝ դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել էին 3-ից մինչև 11 մլն դրամի հասնող պարգևատրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձին զուգահեռ ամեն ամիս այսպիսի մեծ թվով պարգևավճարներ կստանան՝ իբրև աշխատավարձի բաղկացուցիչ մաս, բայց նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ՝ մինչև հունիս։ Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին։

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել։ Նա հրահանգել է, որ վերաբացեն փոշոտված քրգործերը:

«Տուն-տունիկ չենք խաղում, գո՛րծ արեք»,-ըստ աղբյուրի` ասել է Փաշինյանը:

«Իրավունք» թերթը գրում է. «Կճոյանին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ վերջինս խորը դեպրեսիայի մեջ է, ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի հետ չի կիսվում։

Ասում են մտերիմների մոտ էլ խոստովանել է.«Փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը, ասա ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ»,-ասում են այսպես է դեպրեսիան մտերիմների մոտ արտահայտում վերջինս»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից