Արտաքին 3 ամիս առաջ - 09:24 13-05-2026

Իսրայելը մտահոգված է, որ Թրամփը կարող է Իրանի հետ ոչ շահավետ գործարք կնքել

Իսրայելի իշխանությունները մտահոգված են այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ չլուծելով որոշ առանցքային հարցեր, որոնք հանգեցրել էին հակամարտության մեկնարկին, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Իրական մտահոգություններ կան, որ Թրամփը ոչ շահավետ գործարք կկնքի», - հայտարարել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։

Աղբյուրները նշել են, որ գործարքը, որը մասամբ կպահպանի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ շրջանցելով բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակիցներին աջակցելու հարցերը, կհանգեցնի նրան, որ Իսրայելը հակամարտությունը Իրանի հետ կդիտարկի որպես չավարտված։

«Իսրայելը շարունակում է գտնվել բանակցությունների ձախողման բարձր պատրաստվածության վիճակում», - հեռուստաալիքին հայտարարել է իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ էսկալացիան իրատեսական սցենար է, «եթե իրանցիները շարունակեն խաղալ և ձգձգել բանակցությունները»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու