Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:54 12-05-2026

Փաշինյանի խաղաղությունը նման է Աջափնյակի մետրոյին. իրենից շատ են խոսում, բայց գոյություն չունի. Քրիստինե Վարդանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Երևանի խնդիրներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, հայտարարեց, որ դաշինքը 2026 թվականի ընտրություններում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքին։

Նրա խոսքով՝ Երևանի վերաբերյալ առանձին բաժին է ներառված իրենց ծրագրում, քանի որ մայրաքաղաքը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ հայության կենտրոնն է։

«Երևանը ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլ աշխարհասփյուռ հայության սիրտն է, ոգին է, մայրաքաղաքն է, ու մենք արժանի ենք այնպիսի Երևանի, որտեղ քաոս չկա, որտեղ մի ծայրից մյուսը գնալու համար ժամուկես չես ծախսում, որտեղ գոնե գիտես, որ կայանման տեղ կգտնես»,- ասաց նա։

Վարդանյանն անդրադարձավ նաև գույքահարկի բարձրացման խնդրին՝ նշելով, որ որոշ դեպքերում այն զգալի աճ է գրանցել։

«Բարեկամության շրջանում տուն կա, որ 26 հազար դրամից դարձել է 590 հազար դրամ։ Մարդիկ իրենց տներում կարծես վարձով ապրեն։ Եթե սա ժողովրդի վրա լրացուցիչ բեռ դնել չէ, ապա ի՞նչ է»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթներից մեկը գույքահարկի բարձրացման վերանայումն է։

Անդրադառնալով պետական պարտքի թեմային՝ Վարդանյանը քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը զգալի աճ է արձանագրել։

«Հայաստանում այսօր նույնիսկ դեռ չծնված երեխան պարտք ունի իր ուսերին։ Այսքան գումարով հնարավոր էր ենթակառուցվածքներ, կամուրջներ, թունելներ կառուցել, բայց մարդիկ հարցնում են՝ ի՞նչ է փոխվել»,- ասաց նա։ Պատգամավորը խոսեց նաև սպառազինությունների թեմայից՝ կասկածի տակ դնելով իշխանությունների ներկայացրած որոշ տեղեկություններ։ «Ասում են՝ զենք են ձեռք բերել, բայց մարդիկ հարց ունեն՝ ի՞նչ երաշխիք կա, որ դա հերթական չիրականացված պատմությունը չէ»,- նշեց Վարդանյանը։

Փաշինյանի խաղաղությունը, ժողովրդավարությունը ինքնիշխանությունը, նման է Աջափնյակի մետրոյին. իրենից շատ են խոսում, բայց գոյություն չունի, հավելեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում