Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 21:11 11-05-2026

WhatsApp-ով արդարադատության վերջը գալու է հունիսի 7-ին. Էդմոն Մարուքյան

WhatsApp-ով արդարադատության վերջը գալու է հունիսի 7-ին։

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Բարձրագույն դատական խորհրդի առջև հայտարարեց, որ հեղափոխությունից 8 տարի անց Հայաստանում այդպես էլ անկախ դատական իշխանություն չկա, և բոլոր դատաիրավական բարեփոխումները տապալված են։

Մարուքյանը, որպես իրավաբան, հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ին, քվեարկելով ԼՀԿ-ի օգտին, կունենան ժողովրդին պաշտպանող դատարան, իսկ իշխանությունը երբեք չի միջամտի դատարանների գործերին։

Մարուքյանը նշեց, որ այս դատական իշխանությունը ՀՀ քաղաքացուն գաղտնալսելու, խուզարկելու ու կալանավորելու մասին է։ Մարդիկ տարիներով դատարանների դռների առջև փնտրում են արդարադատություն։

ԼՀԿ պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց․ «Ի թիվս այլ պահանջների՝ 2018 թ․-ին մենք պայքարել ենք, որպեսզի ունենանք անկախ դատական համակարգ։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի դատարանները փոխարինվեցին Փաշինյանի դատարաններով»։

Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
13:47 Ունենք ավելի թուլացած իշխանություն, ինչը Փաշինյանին շատ ավելի ավտորիտար է դարձնելու. Կարպիս Փաշոյան
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի