Ներքին 3 ամիս առաջ - 22:00 11-05-2026

Անմոռանալի օր. Տիգրան Ասատրյանը ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում ընտանիքի և ընկերների հետ

Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված երգիչներից մեկը՝ Տիգրան Ասատրյանը, ով հայտնի է ընտանեկան արժեքների հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքով, հերթական ջերմ հրապարակումն է արել։ Երգիչն իր ազատ օրերը նվիրել է ամենամոտ մարդկանց՝ ժամանակն անցկացնելով ընտանիքի և մտերիմ ընկերների շրջապատում։

Տիգրանը սոցհարթակների իր էջերում կիսվել է գեղեցիկ կադրերով, որոնք արվել են հանգստի ընթացքում, և կից գրել. «Անմոռանալի օր իմ ընտանիքի և սիրելի ընկերների հետ»։

Հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում երևում է այն անկեղծ ու ջերմ մթնոլորտը, որը միշտ ուղեկցում է Ասատրյանների ընտանիքին։

Հետևորդները չեն զլացել և հարյուրավոր ջերմ խոսքեր են ուղղել երգչին. «Իսկական հայկական օջախի օրինակելի ընտանիք»։

Ընտանիքը աչքի է ընկել իր համախմբվածությամբ, և այս հրապարակումը ևս մեկ անգամ փաստում է, որ երգչի համար ամենամեծ ձեռքբերումը հենց իր հարազատներն ու հավատարիմ ընկերներն են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում