Այսօր «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Իջևանում:
ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է բնակիչների հետ, որոնք կիսվել են իրենց մտահոգություններով, բարձրաձայնել խնդիրների մասին:
Մարդկանց մասնավորապես մտահոգում էր այն, որ հողերի գինն է բարձրացել, իսկ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում թանկանում են պարարտանյութերը, վառելիքը և այլն:
Քոչարյանը նշեց, որ պետք է գյուղացիներին պարարտանյութ, վառելիք բաժանեն, և իրենք կվերանայեն այդ մոտեցումը:
«Պետք է ոչ թե հողի գինը ավելացնել, այլ պիտի խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում. պետությունը ինչ-որ չափով պետք է մասնակցի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: