Արտաքին 3 շաբաթ առաջ - 16:53 10-05-2026

Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կարող են առաջիկայում ժամանել Ռուսաստան. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի գործարար, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող են մոտ ժամանակներս ժամանել Ռուսաստան:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վաղ թե ուշ, կարծում եմ՝ շուտով, մեր մշտական գործընկերներ Սթիվ Ուիթքոֆն ու Քուշները կգան Մոսկվա, մենք կշարունակենք նրանց հետ երկխոսությունը»,- ասել է Ուշակովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աչքաթող չի անում ուկրաինական կարգավորման թեման, այդ մասին են վկայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ակտիվ հեռախոսային շփումները:

«Ես չէի ասի, թե Վաշինգտոնում ինչ-որ կերպ աչքաթող են անում ուկրաինական հիմնախնդիրը: Եվ հենց այդ մասին են վկայում մեր ակտիվ հեռախոսային շփումները: Եվ, մասնավորապես, Թրամփի այդ նախաձեռնությունը, որը նա հնչեցրեց և որին մենք աջակցեցինք: Այսինքն՝ ամերիկացիներն աշխատում են»,-ասել է Ուշակովը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»