Հայաստանի ամենամեծ շրջանը Սիսիանի շրջանն է, որը վերջին 30 տարիների արդյունքում նաև Հայաստանի ամենագործազուրկ շրջանն է: Այս մասին Սիսիանում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրերը՝ Հայաստանի ամենամեծ շրջանի համար:
«Ինչ կարող է տալ «Ուժեղ Հայաստանը» Սիսիանին: Հայաստանը այսօր ցորենի առումով մեծ մասամբ կախված է դրսի ներմուծումից. Սիսիանը այսօր իր վարելահողերի մեծ մասը չի օգտագործում: 140 հազար հեկտար արոտավայր ունի, չի օգտագործում: Հայաստանը ներմուծում է միս, ցորեն, բայց դա չի օգնում մարդկանց տեղում արտադրել, քանի որ պետությունը չի օգնում մարդկանց: Ի՞նչ ենք անելու ուժեղ Հայաստանում: Ստեղծելու ենք համայնքային զարգացման ծրագիր: Սիսիանի համար ստեղծելու ենք տեխնիկայի զարգացման պարկ, որը պետությունը տրամադրելու է անհատույց գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարի»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: